Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է գործարկել

23 Ապրիլ, 2016 22:54
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է գործարկել

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում հերթական բալիստիկ հրթիռի գործարկումն է իրականացվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հարավկորեական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ գործարկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:30-ին: ԶԼՄ-ները նաև պարզաբանում են, որ հրթիռը գործարկվել է սուզանավից:

«Reuters» անգլիական գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի իշխանությունները կարծում են, որ դա կարող էր լինել միջուկային փորձարկում: Բալիստիկ հրթիռի գործարկումն արվել է երկրի իշխող կուսակցության նիստին ընդառաջ:

Ավելի վաղ Հարավային Կորեան հաղորդել էր հյուսիսկորեական հերթական բալիստիկ հրթիռի գործարկման պատրաստությունների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին