Կարևոր իրադարձություններ

Պամելա Անդերսոնը կնկարահանվի «Մալիբուի փրկարարները» սերիալի շարունակությունում

23 Ապրիլ, 2016 17:45
Պամելա Անդերսոնը կնկարահանվի «Մալիբուի փրկարարները» սերիալի շարունակությունում

 

Իննսունական թվականների սեքս խորհրդանիշ Պամելա Անդերսոնը համաձայնել է նկարահանվել ժամանակին իրեն մեծ ճանաչում բերած «Մալիբուի փրկարարները» սերիալի շարունակությունում:


Ինչպես հայտնում է The Independent-ը, սկզբում գայթակղիչ շիկահերը մերժել էր նկարահանվելու առաջարկը, սակայն ի վերջո տվել է իր համաձայնությունը:


Աղբյուրը մանրամասնում է, որ նկարահանման հրապարակում Անդերսոնի խաղընկերներն են լինելու Դուեյն Ջոնսոնը, Քելի Ռորբախը, Դևիդ Հասելհոֆը, Զակ Էֆրոնը, Ալեսանդրա Ամբրոսիոն ու այլ հայտնի դեմքեր:

«Ֆիլմն առանց քեզ ուղղակի անհնար կլիներ: Բարի վերադարձ»,-Instagram-ի իր էջում գրել է Դուեյն Ջոնսոնը:


the-rock-pamela-anderson.jpeg

 

Լրահոս

Դիտել ավելին