Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների 85%-ը դժգոհ է երկրի քաղաքական և տնտեսական կուրսից

26 Հոկտեմբեր, 2015 20:44
Ամերիկացիների 85%-ը դժգոհ է երկրի քաղաքական և տնտեսական կուրսից

Ամերիկյան ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ճանապարհով: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «Washington Examiner»-ին:

«Clout Research» ընկերության կողմից իրականացրած հարցումը 800 պոտենցիալ ընտրողների շրջանում ցույց է տվել, որ 100-ից 9 հանրապետականներ և 100-ից 15 անկախ ընտրողներ կարծում են, որ ԱՄՆ-ը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Դեմոկրատների 50%-ից ավելին է կարծում, որ երկրում դրությունը վատանում է:

Չնայած ներկայումս ԱՄՆ-ում իշխանության գլուխ է կանգնած դեմոկրատ նախագահ, սակայն 100-ից միայն 44 դեմոկրատ է գտնում, որ «երկիրը ճիշտ ճանապարհով է գնում»:

Այդ նույն հարցման համաձայն` հարապետական հարցվողների 92.6 %-ը դժգոհել է ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական կուրսից: Դեմոկրատների 90,9%-ը կիսել է այդ կարծիքը:

Ընդհանուր առմամբ հարցվողների 80%-ը հայտնել է, որ Բարաք Օբամայի յոթնամյա տնտեսական քաղաքականությունից հետո երկրում տնտեսությունը մնում է «շատ փխրուն» կամ «բավարար փխրուն»:

 

Լրահոս

Դիտել ավելին