Կարևոր իրադարձություններ

Սննդում չվերամշակված մսի օգտագործումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ. ԱՀԿ

26 Հոկտեմբեր, 2015 19:40
Սննդում չվերամշակված մսի օգտագործումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ. ԱՀԿ

Սննդում չվերամշակված կարմիր մսի (խոզի, գառան, հորթի, ձիու) և գերմշակված մսամթերքի օգտագործումը կարող է քաղցկեղային ուռուցքների առաջացման պատճառ դառնալ: Այդպիսի եզրակացություններ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության երկուշաբթի հրապարակված զեկույցում: Այս մասին հայտնում է TASS-ը:

Գործակալությունում նշել են, որ ուսումնասիրության վրա աշխատել է 22 գիտնականների խումբ 10 երկրից: Արդյունքներով՝ երշիկեղենը, ապուխտը, նրբերշիկները դասվել են թունավոր վտանգավորության առաջին կատեգորիային: Նույն խմբում ներառված են ծխախոտը, ասբեստը, դիզելային շարժիչների արտանետումները:

Իսկ չվերամշակված կարմիր միսը դասվել է ուռուցքների զարգացման հնարավորության տեսանկյունից պոտենցիալ վտանգավորների կատեգորիային:

 

Լրահոս

Դիտել ավելին