Կարևոր իրադարձություններ

«Իմ պապը այն 300 գաղթականների մեջ է եղել». Դեվիդ Իգնատիուս

23 Ապրիլ, 2016 11:18
«Իմ պապը այն 300 գաղթականների մեջ է եղել». Դեվիդ Իգնատիուս
Մարզահամերգային համալիրում այս պահին ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բազմաթիվ հյուրերին The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր, հայկական արմատներ ունեցող Դեվիդ Իգնատիուսը տեղեկացրեց, որ իր տատը և պապը պատմական Հայաստանի Խարբերդ նահանգից են: Նրա խոսքով իր հիշողությունները կապված են պապու` Հովսեփ Պիղատոսյանի ապրումների հետ.«Իմ պապը այն 300 գաղթականների մեջ է եղել, ովքեր գաղթեցին Խարբերդից: Նրա հիշողություններով, գաղթականները տանջահար էին ու հազիվ էին շարժվում», - այսպես ներկայացրեց հեղինակավոր ամսագրի խմբագիրը:
 
Դեվիդ Իգնատիուսն ասաց, որ իր համար հպարտություն է այս ֆորումի բացումը և փոխանցեց, որ իր լրագրողական գործունեության մեջ իր համար կարևորագույն սկզբունքը իրականությունը, ճշմարտությունը փոխանցելն է.«Իմ լրագրողական գործում ճշմարտությունը գտնելն է: Պետք է ունենալ հաշվետվողականություն և պատասխանատվություն անցյալի դեպքերի նկատմամբ: Մենք փաստերին շատ լուրջ ենք վերաբերում: Իմ ղեկավարը ինձ միշտ ասում էր` ամեն ինչ զուր է, եթե չկան փաստեր», -ասաց նա: Նրա խոսքով, իրեն ոգևորել են Թուրքիայում ապրող այն մտավորականներն ու գործիչները, ովքեր մեկ տարի առաջ ոգեկոչում էին ցեղասպանության հարյուրամյա զոհերին: Իգնատիուսը հիշեցրեց ներկաներին, որ օրերս հայազգի Փիթեր Բալաքյանը հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Օզոնային ամսագիր» բանաստեղծությունների հավաքածուի համար, որում «ներկայացրել է` ինչպես են Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները հայտնաբերել սիրիական անապատում»:
«Ես լրագրող եմ և ցանկանում եմ նայել ներկային ու ապագային, պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ճանաչումն ու հատուցումը: Ինչպես մենք կարող ենք ներկան բարելավել փաստերով: Երբևէ ցեղասպանություններ չպետք է լինեն», - հայտարարեց հայկական արմատներ ունեցող ամերիկացին:
 

Լրահոս

Դիտել ավելին