Կարևոր իրադարձություններ

Բենիտեսը ֆենոմենալ աշխատանք է կատարում «Ռեալ»-ում. Զիդան

26 Հոկտեմբեր, 2015 19:20
Բենիտեսը ֆենոմենալ աշխատանք է կատարում «Ռեալ»-ում. Զիդան

«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է հասցեագրել ակումբի առաջին թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Զիդանի կարծիքով՝ Բենիտեսը հիանալի է կատարում իր պարտականությունները:

«Բենիտեսը ֆենոմենալ աշխատանք է կատարում որպես «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ: Ինչ վերաբերում է ինձ, ապա «Կաստիլիա»-ում իրականանում են երազանքներս: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

Հարկ է նշել, որ Իսպանիայում հաճախ է քննարկվում Բենիտեսի խաղային փիլիսոփայությունը: Շատերի կարծիքով՝ մասնագետը շեշտադրում է կատարում պաշտպանության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին