Medikforum պորտալի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ ձկան օգտագործումը չպետք է լինի շաբաթվա ընթացքում մեկ անգամից ավելի՝ չնայած ձկան օգտակար հատկություններին։ Բոստոնի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ առողջության պահպանման համար լիովին բավական է շաբաթական մեկ անգամ ձուկ օգտագործելը։
Հետազոտությունն առնչվել է 40.000 տղամարդու, որոնց տվյալների վերլուծությունն էլ ցույց է տվել, որ թեև ձուկը որոշակի ամրապնդող արդյունք է ունենում օրգանիզմի վրա, այնուամենայնիվ՝ այն հաճախակի օգտագործելը չի մեծացրել օգտակար արդյունքը։ Այդպիսով, գիտնականները ցրել են այն միֆը, որ առողջ սնունդը ստիպում է ծախսել ավելի շատ փող։
Գիտնականներն ընդգծել են, որ օմեգա-3 ճարպաթթու պարունակող ձկնատեսակի օգտագործումը պաշտպանիչ էֆեկտ է ապահովում անոթային համակարգի համար, սակայն այդ արդյունքին հասնելու համար բավական է միայն ձկան չափավոր օգտագործումը։