Կարևոր իրադարձություններ

Սեքսուալ դիմահարդարումն՝ ըստ տղամարդկանց

26 Հոկտեմբեր, 2015 18:35
Սեքսուալ դիմահարդարումն՝ ըստ տղամարդկանց

Բույրը:

600x580

Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս որոշակի բույր, որն էլ յուրաքանչյուրի դեպքում տարբեր կերպ է «հնչում»: Ուստի, կոնկրետ ինչ-որ բույր խորհուրդ չենք տա, ուղղակի կներկայացնենք հետաքրքիր փաստ: Գիտնականները պարզել են՝ տղամարդկանց ամենաշատը դուր է գալիս կարկանդակի և նարդոսի խառնուրդը: Երկրորդ տեղում են ցիտրուսային բույրերը, իսկ ցանկալի բույրերի եռյակը եզրափակում է հասմիկի բույրը:

Շուրթեր:

600x580

Բազմաթիվ հետազոտություններն ու անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամուրի տղամարդկանց, ինչքան էլ զարմանալի է, հաճելի է, երբ կնոջ շուրթերից խմիչքի հոտ է գալիս, իսկ ամուսնացածներին գրավում է անանուխի բույրը: Իսկ գույնի հետ կապված՝ ուժեղ սեռի մեծամասնությանը գրավում են ու դուր գալիս շուրթերի բնական գույնը: Չնայած շրթներկը չեն բացառում, պարզապես նախընտրելի է՝ այն օգտագործլիս պահել չափի զգացողությունը:

Դեմք:

600x580

Համաձայն հետազոտությունների՝ ամեն տասներորդ տղամարդ նախընտրում է տեսնել կնոջ բնական դեմքն՝ առանց դիմահարդարման: Սրանից կարելի է հետևություն անել, որ դեմքի մաշկը պետք է շատ հետևողականորեն խնամել, որպեսզի ստիպված չլինեք ամեն օր դիմահարդարման միջոցով կոծկել թերությունները:

Աչքեր:

600x580

Ստվերների կապույտն ու դրա տարբեր երանգներն ամենաատելին են տղամարդկանց համար: Ցնակացած աչքի ընկնող գույն անբնական է ու վանող: Տղամարդկանց գրավում են խիտ թարթիչներն ու աչքերի կոկիկ դիմահարդարումը:

Դիմափոշի:

600x580

Վառ դիմափոշու շերտը ևս լավ տպավորություն չի գործում: Ցանկալի է օգտագործել վարդագույն դիմափոշի. այն կդարձնի Ձեզ ավելի երիտասարդ և մաշկին էլ թարմություն կհաղորդի: Տղամադրիկ չեն տպավորվում անբնական գույներից:

Եղունգներ:

600x580

Հարցված տղամարդկանց մեծամասնությունը կարմիր գույնը համարում է վտանգավոր: Իսկ ահա պաստելային երանգները՝ կաթնային, բաց-վարդագույն նրանց շատ են դուր գալիս:

Մազեր:

600x580

Երկար մազերը բոլոր ժամանակների լավագույն սանրվածքն է: Մազերի դեպքում էլ տղամարդկանց հաճելի չեն տարբեր քսուքները և այլ միջոցները, որոնք կինը կարող է օգտագործել՝ մազերը հարդարելիս: Տղամարդկանց հաճելի է դիպչել բնական մազերի՝ առանց նշված պարագաների կիրառման:

Այնպես որ, սիրելի լեդիներ, եղեք հնարավորինս բնական և խնամված՝ այդպես լիենելով իդելական Ձեր սիրելիի համար:

Ladynews.am

 

Լրահոս

Դիտել ավելին