Armtimes.com-ը գրում է.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 23-ի երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Այս մասին, ի պատասխան մեր հարցին ասաց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: «ՀՀ արդարադատության նախարարը ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: Այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, և նախարարի գրության հիման վրա ՔԿՎ պետի կողմից 26.10.2015 թ. նշանակվել է ծառայողական քննություն»,-հավելեց Մարտիրոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուրբաթ երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջով ահազանգել էր, որ ՔԿՎ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ, եւ բռնություն գործադրել բանտարկյալների նկատմամբ, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել՝ աղմուկ-աղաղակ բարձրացնելով:
Ավելին՝ այստեղ