Top-news.am-ը գրում է. Տարօրինակ ժամանակներ են: Անհեթեթություններն այնքան են շատացել, որ անգամ սկսել ենք չզարմանալ:
Այսպես կոչված, որոշ լրատվամիջոցներ, զբաղված են, բառիս բուն իմաստով, լուր հորինելով, ֆանտաստիկ վարկածներ առաջ քաշելով: Իրականությունը թողած ճախրում են գոյություն չունեցող եզերքներում եւ վարկածներ հորինում:
Հիմա էլ ֆանտազիայի առատ նյութ է տվել Արա Աբրահամյանը, իսկ ավելի ճիշտ նրա հայտարարությունը, թե հնարավոր է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Իշխանությունների կողմից վերահսկվող որոշ լրատվամիջոցներ շտապեցին ոչ միայն անարգանքի սյունին գամել Արա Աբրահամյանին, այլ նաեւ ֆանտաստիկ վարկածներ հորինեցին, փորձելով բացատրել, թե ինչու է նա որոշել մտնել քաղաքականություն:
Մտքի թռիչքը ոմանց տարավ հասցրեց այնտեղ, որ գրեն, թե իբր Մոսկվայում որոշում են կայացրել, որ քաղաքականություն պետք է մտնի Սամվել Կարապետյանը, բայց նա չի համաձայնել, որից հետո դիմել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ երբ վերջինս էլ մերժել է այս առաջարկը, կանգ են առել Արա Աբրահամյանի վրա:
Փաստորեն այնպիսի ժամանակներ են, որ նման անհեթեթությունները կարող են տեղ գտնել մամուլի էջերում: Բայց այս վարկածի հեղինակները, հավանաբար, մինչեւ վերջ չեն կողմնորոշվել, եւ առաջ են քաշել մեկ այլ վարկած, ակնարկելով, թե Արա Աբրահամյանի թիկունքին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:
Իսկապես, մնում է առաջարկել, որ վերջապես վարկածասերները կողմնորոշվեն եւ կանգ առնեն մի տարբերակի վրա: Իսկ այսպես անհանսկանալի է մնում, թե վերջապես Մոսկվան է Արա Աբրահամյանին մտցրել քաղաքականություն, թե Ռոբերտ Քոչարյանը:
Ավելին՝ այստեղ