Կարևոր իրադարձություններ

Փորձագետները նավթի գների կտրուկ անկում են կանխատեսում

26 Հոկտեմբեր, 2015 14:55
Փորձագետները նավթի գների կտրուկ անկում են կանխատեսում

Goldman Sachs-ի վերլուծաբանները նավթի կտրուկ գնային անկում են կանխատեսում: Որպես հիմնական պատճառ նրանք նշում են նավթամթերքների պահեստների լի լինելու հանգամանքը: Այդ մասին հաղորդում է RBC-ն՝ հղում, անելով New York Times-ին:

Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին ԱՄՆ-ի և Եվրոպաի նավթամթերքների պաշարները և նավթի չոր հումքի ծավալները մոտ են պատմական առավելագույնին: Միևնույն ժամանակ նվազում է հատկապես բենզինի պահանջարկի աճը՝ Արևելքից նրանց մատակարարման մեծացման ֆոնին:

«Տեղի ունեցողը հիշեցնում է 1998-ի և 2009-ի իրադարձությունները, երբ նավթամթերքների պահեստները լի էին և նավթի չոր հումքի գինը կտրուկ իջավ»,-նշում են փորձագետները:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ի նավթամթերքների պահեստները լի են 70%-ով, Ճապոնիայում՝ մոտ 80%-ով, եվրոպական երկրներում՝ մոտ 10%-ով: 

 

Լրահոս

Դիտել ավելին