Կարևոր իրադարձություններ

Սանմաքրման աշխատանքների ընթացքում հավաքվում են նաև թափված տերևները (լուսանկարներ)

26 Հոկտեմբեր, 2015 14:01
Սանմաքրման աշխատանքների ընթացքում հավաքվում են նաև թափված տերևները (լուսանկարներ)

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Նախորդ շաբաթ օրը սանմաքրման և աղբահանության մշտական աշխատանքների հետ մեկտեղ հավաքվել և համապատասխան աղբավայրեր են տեղափոխվել նաև ծառերից թափված տերևները: Զուգահեռաբար, չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական արձանագրություններ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլրում» էլ համաքաղաքային ծառատունկին ընդառաջ տնկվել է մրգատու թվով 500 ծառ: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին