Կարևոր իրադարձություններ

«Օմբուդսմենից պետք է ակնկալիքները նվազեցնել». Կարեն Անդրեասյան

26 Հոկտեմբեր, 2015 13:58
«Օմբուդսմենից պետք է ակնկալիքները նվազեցնել». Կարեն Անդրեասյան
Ինչո ՞ւ Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում չի անդրադարձել քաղաքական բռնություններին ու քաղաքական կուսակցությունների գործունեության նկատմամբ կիրառված ճնշումներին:
 
Այս հարցով այսօր ԱԺ-ում ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
 
Պաշտպանն այս տեսակետի հետ այնքան էլ չհամաձայնեց` հայտարարելով, որ առանձին դեպքերին ՄԻՊ գրասենյակն ամեն անգամ անդրադաձել է, իսկ զեկույցում դրանք տեղ չեն գտել այն պատճառով, որ դրանց նախաքննություններն ու դատաքննություններն առայժմ ավարտված չեն:
 
Ինչ վերաբերում է կուսակցությունների գործունեության նկատմամբ ճնշումներին, Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը նման դիմումներ չի ստացել: Իսկ առանց դիմումի վարույթներ հարուցվում են միայն այն դեպքերում, երբ տուժողն ի վիճակի չի լինում անձամբ դիմել ՄԻՊ-ին:
 
Լևոն Զուրաբյանը նաև հարցրեց, թե ինչո ՞ւ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները քաղբանտարկյալ չեն որակվում, ինչպես որ արված է ԵԽԽՎ համապատասխան բանաձևում:  Այս հարցում Կարեն Անդրեասյանը խորհուրդ տվեց սպասել ՄԻԵԴ վճռին: 
 
Իսկ հարցին, թե ինչո ՞ւ պաշտպանը չի անդրադառնում այն խնդրին, որ ՍԴ նախագահը նաև հանրաքվեի դրված նախագծի համաեղինակն է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ՍԴ-ում առայժմ նման վեճ չկա, իսկ երբ կլինի, դրա մասին ՄԻՊ-ը հանդես կգա առանձին զեկույցով, ինչպես արել է մինչ այսօր տեղի ունեցած բոլոր ընտրական պրոցեսների վերաբերյալ:
 
«Օմբուդսմենից պետք է ակնկալիքները նվազեցնել, որպեսզի չառաջացնել թյուր կարծիք քաղաքացիների մոտ»,- ավարտելով խոսքը հայտարարեց Կարեն Անդրեասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին