Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան ցուցադրեց, թե ինչու է գործող չեմպիոն

26 Հոկտեմբեր, 2015 13:54
Բարսելոնան ցուցադրեց, թե ինչու է գործող չեմպիոն

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Էյբարի» նկատմամբ տարած հաղթանակը Պրիմերայի 9-րդ տուրում (3:1):

 
«Հաղթեցինք բարդ խաղում։ Ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին գոլեր խփելու հարցում։
 
«Էյբարն» առաջինն աչքի ընկավ, բարդ էր, սակայն ցուցադրեցինք, թե ինչի ենք Իսպանիայի գործող չեմպիոնը։
Առջեւում բարդ մրցաշրջան է, քանի որ «Ռեալը» թույլ չի տա մեզ առաջ անցնել»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
 
Հիշեցնենք, որ Սուարեսն այդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
 

Լրահոս

Դիտել ավելին