«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ու թուրքական ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում:Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչների տեղադրած ռումբի պայթյունից զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, ևս չորսը վիրավոր են:
Նաև հաղորդվում է, որ բախման ընթացքում սպանվել է ԻՊ-ի 4 զինյալ: