Հանգստյան օրերին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպան ռեժիմն ավելի քան 120 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էր բացվել Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղի վրա: Կրակահերթի ժամանակ վնասվել էր 12 տուն:
Shabat.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է: Զոհեր և վիրավորներ չկան:
Սարգսյանը նաև տեղեկացրեց. «Մարզպետարանն արդեն կառավարությանն է ներկայացրել տների ցանկը և վնասի չափն առաջիկայում կճշտվի: Կլինի այնպես, ինչպես եղել է նախկինում՝ կառավարությունը կփոխհատուցի »: