Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այսօր կժամանի Վրաստան

26 Հոկտեմբեր, 2015 09:56
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այսօր կժամանի Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր կայցելի Վրաստան՝ երկրում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։

Ափաթուրայը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումին և Վրաստանի պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովին։

Համաժողովից հետո Ափաթուրայը կհանդիպի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ, որից հետո կարվեն համատեղ հայտարարություններ։

Ջեյմս Ափաթուրայը կայցելի նաև Շիդա Քարթլիի մարզ, որտեղ կբացի Գորիում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նոր տարածաշրջանային գրասենյակը։

Ծրագրված են նաև Ափաթուրայի հանդիպումները նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին