Մեկ շաբաթվա ընթացքում Եվրամիությունը 400 ոստիկաններ կուղարկի Սլովենիա՝ փախստականների հոսքի ֆոնին, ովքեր հայտնվում են երկրի տարածքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:
«Մեկ շաբաթվա ընթացքում մենք 400 ոստիկաններ կուղարկենք Սլովենիա»,- ասել է Յունկերը ԵՄ-ում ներգաղթյալների բալկանյան ճանապարհին տեղակայված եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով: