1. Խնձորի քացախը կօգնի ազատվել ցելյուլիտից: Դրա համար ձեզ անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ամեն օր ոտքերը տրորել խնձորի քացախով: Ինքներդ կհամոզվեք այս բաղադրատոմսի արդյունավետության հարցում:
2. Եթե արմունկների եւ ծնկների հատվածում ձեր մաշկը չոր է, ապա անհրաժեշտ է ամեն օր դրանք տրորել կիտրոնի կտորներով:
3. Եթե ոտնաթաթերի մաշկի խնդիր ունեք, ապա ձեզ կօգնի զեյթունի մայոնեզը: Երկու շաբաթ քնելուց առաջ հարկավոր է այն քսել ոտքերին: Ցանկալի է ոտնաթաթերն ինչ-որ բանով փաթաթել եւ կիսագուլպա հագնել: Զանգվածը պետք է լվանալ առավոտյան:
4. Եթե կրունկների խնդիր ունեք, ձեզ կօգնի գերչակի յուղը: Հարկավոր է քնելուց առաջ կրունկները պատել գերչակի յուղով, փաթաթել պոլիէթիլենով եւ կիսագուլպա հագնել: