Կարևոր իրադարձություններ

Փախստականների հետ կապված իրավիճակը Եվրոպայում քաոսային է. Բուլղարիայի վարչապետ

25 Հոկտեմբեր, 2015 17:55
Փախստականների հետ կապված իրավիճակը Եվրոպայում քաոսային է. Բուլղարիայի վարչապետ

Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակը քաոսային է: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, գրում է TASS-ը:

«10 օրվա ընթացքում մենք հավաքվում ենք երրորդ անգամ և նախկինի պես չենք ստանում հիմնական հարցի պատասխանը՝ քանի փախստական կարող է ընդունել Եվրոպան, և ով է ուզում նրանց իր մոտ տեսնել: Այսօր քաոս է տիրում, երկրներից յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում՝ մյուսի վրա գցելով պատասխանատվությունը: Մեր երկիրը գտնվում է սահմանագծում. մենք վտանգված ենք, եթե բոլոր երկրները սկսեն վերադարձնել փախստականներին»,- ասել է Բորիսովը՝ ավելացնելով, որ Բուլղարիան պատրաստ է փակելու իր սահմանները, եթե համարժեք գործողությունների դիմեն Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան:

 

Լրահոս

Դիտել ավելին