Կարևոր իրադարձություններ

Վենգերը փոխել է բրիտանական ֆուտբոլը. Էվերթոնի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինես

25 Հոկտեմբեր, 2015 14:35
Վենգերը փոխել է բրիտանական ֆուտբոլը. Էվերթոնի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինես

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բարձր է գնահատում Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ավանդը բրիտանական ֆուտբոլում։ Թիմերը միմյանց դեմ կհանդիպեն Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում։



«Ինքներդ եք տեսնում, թե ինչ է Վենգերն արել այս տարիներին։ Նա ունի իր փիլիսոփայությունը եւ իր ձեռքով կառուցել է ակումբները։ Միշտ հիացել եմ այդպիսի մարզիչներով։



Ֆուտբոլում հաղթելը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես հաղթել։ Կարծում եմ՝ Վենգերը փոխել է բրիտանական ֆուտբոլը եւ ճանապարհ բացել եվրոպացի մարզիչների համար։ Նրա ժառանգությունն անհավանական է։ Մեր օրերին անհնար է կրկնել այն, ինչ արել են Արսենը եւ Ալեքս Ֆերգյուսոնը»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին