Կարևոր իրադարձություններ

Վրաստանում աճել է ռուսական վիզա ստանալ ցանկացողների թիվը

12 Ապրիլ, 2016 13:58
Վրաստանում աճել է ռուսական վիզա ստանալ ցանկացողների թիվը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Ռուսաստանի շահերի սեկցիայի ղեկավար Վադիմ Գորելովը հայտարարել է, որ վերջին ամիսներին գրեթե 1/3-ով աճել է ռուսական վիզա ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների թիվը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Շվեյցարիային խնդրում է մեծացնել Թբիլիսիում ռուսական հյուպատոսային աշխատակիցների թիվը՝ կապված ռուսական վիզայի համար դիմումների աճի հետ։

Գորելովը հայտարարել է. «Մենք ոչինչ էլ չենք խնդրել։ Այդ ամենը լուծվում է Մոսկվայում, և մենք որևէ կապ չունենք դրա հետ։ Վերջին ժամանակներս ռուսական վիզա ստանալ ցանկացողների թիվը աճել է գրեթե 30 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Պետք է հաշվի առնել, որ դեռ չի սկսվել զբոսաշրջային սեզոնը։ Մեզ մոտ աճը սովորաբար սկսվում է մայիսից»։

 

Լրահոս

Դիտել ավելին