Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի՝ G8 վերադառնալու պայմանները

10 Ապրիլ, 2016 12:44
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի՝ G8 վերադառնալու պայմանները

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նորից արտահայտվել է «Մեծ ութնյակի» կազմ Ռուսաստանի վերադարձի մասին, գրում է Deutsche Welle-ն:

«Ես կցանկանայի, որ G7 ֆորմատը երկար չտևի, այլ մենք պայմաններ ստեղծեինք G8-ի վերադարձի համար»,- հայտարարել է նա G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին:

Միևնույն ժամանակ, Շտայնմայերի խոսքերով՝ ընթացող տարում G8-ի վերադարձման համար իրենք դեռ պայմաններ ունեն: Հիմնական պայմանները նախարարն անվանել է Ռուսաստանի ներդրումը Ուկրաինայի հակամարտության քաղաքական ճանապարհով լուծման մեջ և Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրա կառուցողական դերի շարունակումը:

 

Լրահոս

Դիտել ավելին