Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի կանցլերը հնարավոր է համարում ԵՄ-ի քայքայումը ներգաղթյալների պատճառով

25 Հոկտեմբեր, 2015 11:35
Ավստրիայի կանցլերը հնարավոր է համարում ԵՄ-ի քայքայումը ներգաղթյալների պատճառով

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը այն կարծիքին է, որ ներգաղթյալներով պայմանավորված ճգնաժամը Եվրոպայում լուրջ վտանգ է ներկայացնում ԵՄ-ի համար, ընդհուպ՝ մինչև նրա քայքայումը: Այդ մասին նա հայտնել է Kronen Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ:

Վարչապետի խոսքերով՝ ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդները կանգնած են ընտրության առջև՝ կամ Եվրոպան, կամ ԵՄ-ի «դանդաղ քայքայումը»: «Առաջին ճանապարհը բավականին դժվար է, և այն երկար ժամանակ կխլի, սակայն երկրորդը քաոսի կհանգեցնի»,- ասել է Ֆայմանը: Նրա կարծիքով՝ ԵՄ-ի սահմանների պաշտպանությունն անհրաժեշտություն է, սակայն դա չպետք հանգեցնի նրան, որ յուրաքանչյուր երկիր սահմանային պատնեշ կառուցի:

 

Լրահոս

Դիտել ավելին