Մասնագետները խորհուրդ են տալիս կտրականապես չհրաժարվել ճարպի բարձր պարունակությամբ մթերքներից: Նրանց կարծիքով՝ սեղանին պետք է լինի առնվազն 5 ճարպոտ մթերք: «Որոշ ճարպոտ մթերքներ օրգանիզմի համար շատ օգտակար են և նույնիսկ նպաստում են քաշի նվազեցմանը»,- մեջբերված է փորձագետի կարծիքը ELLE պարբերականում:
Ցուցակում տեղ են գտել հետևյալ մթերքները.
Ձվածեղ. այն հաճախ համարվում է վնասակար կազմվածքի և սրտի համար՝ որպես խոլեստերինի աղբյուր: Սակայն ձվի խոլեստերինը չի ազդում արյան մեջ նրա մակարդակի վրա: Միաժամանակ ձուն շատ օգտակար է սպիտակուցի և խոլինի պարունակության շնորհիվ, որոնք բջիջները պաշտպանում են ծերացումից և քայքայումից, ինչպես նաև կարգավորում են ճարպերի քայքայման պրոցեսը:
Ճարպոտ ձուկ. ծովատառեխը, սկումբրիան, սաղմոնը և իշխանը հատկապես հարուստ են օմեգա-3 թթուներով և օգտակար սպիտակուցներով: Այն օգտագործում են դեպրեսիայի, ծերունական տկարամտության և սիրտ-անոթային հիվանդություների ժամանակ:
Դառը շոկոլադ. նույնպես հարկավոր է մշտապես օգտագործել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ինչպես նաև մագնեզիում, երկաթ և մանգան: Այն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը:
Պանիր. շատ հարուստ է սպիտակուցներով և սննդարար է: Նպաստում է լավ մարսողությանը և օրգանիզմը ապահովում անհրաժեշտ վիտամիններով:
Ավոկադո. իր օգտակարությամբ նման է ձիթապտղի յուղին, ամրացնում է անոթների պատերը և նվազեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը, չնայած ճարպի աղբյուր է: