Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է ծխելը նիհարեցնում

25 Հոկտեմբեր, 2015 09:10
Ինչո՞ւ է ծխելը նիհարեցնում

Science ամսագիրը գրում է, որ նիկոտինը մարդու մոտ ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլև օրգանիզմին կուշտ լինելու կեղծ ազդակներ է տալիս: Ուսումնասիրելով այս էֆեկտը՝ մասնագետները փորձելու են դեղամիջոցներ ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ծխողների մարմնի միջին քաշն ավելի ցածր է, քան չծխողներինը: Բացի այդ, նիկոտինն ազդում է մարդու նյարդային համակարգի այն հանգույցների վրա, որոնք պատասխանատու են սննդային վարքի համար: Այս փորձերը հաստատվել են մկների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում:

Բժիշկները համեմատել են նիկոտինի և նրա համարժեք ցիտինի ազդեցությունը: Վերջին նյութը կախվածություն չի առաջացնում: Պարզվել է, որ երկուսն էլ զգալիորեն նվազեցնում են քաշը:

 

Լրահոս

Դիտել ավելին