Կարևոր իրադարձություններ

Գիսաստղերը շաքարի արտադրության լաբորատորիա են․ գիտնականներ

08 Ապրիլ, 2016 13:23
Գիսաստղերը շաքարի արտադրության լաբորատորիա են․ գիտնականներ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիցցայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիսաստղերի նյութերը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո կարող են ծառայել որպես սուբստրատ՝ օրգանական բարդ նյութերի ձևավորման համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science պարբերականում։ Հետազոտության հեղինակները ստուգել են, թե արդյոք սառույցը, որի քիմիական կազմը մոտ է տիեզերական սառույցին, կարո՞ղ է սուբստրատ դառնալ օրգանական նյութերի կազմավորման համար, որոնք անհրաժեշտ են կյանքի ձևավորման համար։

Նրանք պարզել են, որ գիսաստղերը ծառայում են որպես շաքարի արտադրության լաբորատորիա։ Հետազոտությունը հաստատել է ենթադրությունը, որ օրգանական նյութերը կարող են հեշտությամբ կազմավորվել առանց կենդանի օրգանիզմների մասնակցության, այդ թվում նաև տիեզերքի պայմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին