Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայաում ռուսական ուժերի գործողությունների սկսման օրվանից ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մոտ 1000 օբյեկտ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Ներկայացուցչի խոսքով, ռուսական օդային ուժերը իրականացրել են 934 մարտական թռիչք և ոչնչացրել 819 ահաբեկչական օբյեկտ:
Նշվում է, որ օդային հարվածները հասցվել են միայն «ԻՊ»-ի դիրքերին:
«Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում։