Տավուշի մարզի Բաղանիս գյուղից հայտնեցին, որ ժամը 19.20-ից սկսած մինչ այժմ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում է գյուղը: Գնդակները ջարդել են Ժորա Ղուզանյանի առանձնատան երկրորդ հարկի պատուհանները: Բնակիչները թաքնվում են նկուղներում, այլ ապահով վայրերում: Գյուղապետ Նարեկ Սահակյանի հեռախոսահամարն անհասանելի է, նրանից չկարողացանք տեղեկություններ իմանալ: