Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում լրագրողներ են ծեծվել, զինվորների թաղումներն անցկացվում են հատուկ ծառայության մարմինների հսկողության ներքո. «Հայկական ժամանակ»

05 Ապրիլ, 2016 08:32
Ադրբեջանում լրագրողներ են ծեծվել, զինվորների թաղումներն անցկացվում են հատուկ ծառայության մարմինների հսկողության ներքո. «Հայկական ժամանակ»

«ՖԲ օգտատեր Լևոն Խաչատրյանը կրճատումներով ներկայացրել Է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալիի Քարիմլիի գրառումը, որից պարզ Է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են իրենց զոհերի հրապարակային հուղարկավորումներից՝ մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար։ «Մեր զոհերի հոգեհանգստի արարողությունները կրկին կիսագազտնի պայմաններում են անցկացվում։ Սոցցանցերում թաղման արարողություններից հետո են միայն հրապարակումներ լինում։ Նախապես տեղեկություն չի հաղորդվում, թե զոհերը երբ և որտեղ են թաղվելու։ Արարողություններին հիմնականում մասնակցում են բարեկամները, տեղի բնակչությունը, զինվորականները։ Ընդհանուր առմամբ, թաղումներն անցկացվում են հատուկ ծառայության մարմինների հսկողության ներքո։ Ափսոս, որ այսպիսի օրերին էլ ժողովրդի միասնականացմանը հնարավորություն չեն տալիս, վախենում են մարդկանց զանգվածային հավաքումից։ Իսկ երեկ «NZS» բնակավայրում տեղի ունեցածը պետք է ասել, որ խայտառակության Է։ «Azadliq» թերթի աշխատակից Թազախան Միրալամլին, խմբագրության հանձնարարության համաձայն, փորձելով զոհված մայոր Թաբրիզ Մուստաֆազադեի սզո վայրում նկարահանումներ իրականացնել, ծեծվել է հատուկ ծառայության մարմինների կողմից, տեսախցիկը վերցրել և փորձել են կոտրել»,– Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական ուժը հանդիսացող Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլիի գրառումն Է ներկայացրել Խաչատրյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին