Կարևոր իրադարձություններ

Թողնենք մարդկանց իրենց բանավեճի մեջ

08 Հոկտեմբեր, 2015 15:04
Թողնենք մարդկանց իրենց բանավեճի մեջ

ԱԺ ՀՀԿ խմբկացության պատգամավոր Կարեն Բեքարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հացազրույցը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիտարկում է ժողովրդավարության և բազմակարծության ներքո: Նա դրական է համարում, որ Քոչարյանը արտահայտել է իր կարծիքը:

Քոչարյանի հարցազրույցին հետևած ՀՀԿ խոսնակ Շարմազանովի արձագանքի և Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանի մասին, թե Շարմազանվոը ճիշտ չի ըմբռնել, Shabat.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավորը նշեց. «Ով ում որքանով է ճիշտ հասկացել, որքանով՝ սխալ, թողենք մարդկանց իրենց բանավեճի մեջ և վերջիվերջո, եթե որևէ մեկը ավելացնելիք ունենա, ինձ թվում է, որևէ պրոբլեմ չունի հետո ավելացնի կամ պարզաբանի, կամ ավելի փակագծերը բացի և այլն»:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե այս ամենը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից նախօրոք մտածված սցենար է, Բեքարյանն ասաց, որ կա քաղաքական գործընթաց:

«Քաղաքական գործընթացի ներքո որևէ անձ, որը համարում է, որ ինքը պետք է քաղաքական գործընթացից դուրս չմնա, սահմանադրությունը այն թեման է, որ իր արձագանքը պետք է տա: Եթե մարդը համարում է, որ ինքը ասելիք ունի, ուրեմն ինչի մասին է խոսքը»,-ասաց նա, հավելելով, որ պետք չէ փորձել այդտեղ ինչ-որ դավադրությունների տեսության էլեմենտներ մցնել և տեսնել: Ըստ նրա, եթե Քոչարյանը ընդհանրապես ցանկություն չունի էլ քաղաքականություն վերադառնալու, միևնույնն է, նա իր տեսակետը պետք է կիսեր իր հասարակության հետ: Պատգամավորը Քոչարյանի հարցազրույցից հասկացել է, որ մարդն ունի կարծիք:

«Գնահատել այդ կարծիքը ճիշտ է, թե սխալ, ես չեմ համարում, որ իմ գործն է, որովհետև պարզ ասեմ, գնահատելու պարզագույն եղանակը այն է, թե դու այդ կարծիքը ընդունում ես, թե չես ընդունում և կիսում ես օրինակ այդ կարծիքը, թե չես կիսում»,-ասաց նա, հավելելով, որ ինքը չի կիսում Քոչարյանի կարծիքը, քանի որ այս սահմանադրության մեջ տեսնում է բավականին դրական բաներ և ամենաէականը՝ բավական մեծ ներուժ Հայաստանի՝ եվրոպականացման համատեքստում և հետևաբար կողմ է քվեարկել:

ՀՀԿ պատգամավորը չգիտի, Հայաստանի քաղաքական դաշտն ունի Քոչարյանի վերադարձի կարիքը, թե՞ ոչ: Նա համարում է, որ ճշմարտության տոկոս կա այն քաղաքագետների գնահատականների մեջ, ովքեր համարում են, որ Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից և միշտ էլ ունեցել է իր ազդեցությունը դրա անցուդարձում:

Նրա խոսքով, երկրորդ նախագահը այս ժամանակահատվածում բավականին հարցերի շրջանակնում իր հոգու պարտքն է համարել իր տեսակետն ու կարծիքը ներկայացնել,ինչը ըստ Բեքարյանի, շատ ճիշտ է:

«Կարող ենք անել պարզագույն համամետություն: Առաջին նախագահի հեռանալուց հետո երկրի, պետության համար կարևոր խնդիրներում մենք տեսնո՞ւմ էինք, գիտեի՞նք նրա կարծիքը, տեսակետը, հայտնվո՞ւմ էր այն, եթե հայտնվում էր, քանի՞ անգամ, քանի՞ դեպքում: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ավարտից հետո տեսնում ենք, թե՞ ոչ նրա կարծիքը երկրի , պետության համար կարևոր իրավիճակներում»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին