Կարևոր իրադարձություններ

Ես ցանկանում եմ, որ Պուտինը հարգի մեր երկիրը. Դոնալդ Թրամփ

03 Ապրիլ, 2016 12:44
Ես ցանկանում եմ, որ Պուտինը հարգի մեր երկիրը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «The Washington Post»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է հասնել հարգանքի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և որ ինքը կարող է փոխըմբռնման հասնել նրա հետ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:

«Ես ցանկանում եմ, որ Պուտինը հարգի մեր երկիրը, «օկե՞յ»: Ես կարծում եմ, որ նա հարգում է ուժը, «օկե՞յ»: Այսպես, ես անցյալում էլ էի ասում, որ վերջ կդնեմ նրա հետ հակասություններին: Հիմա ես դա չեմ ասում, քանի որ միայն հիմարը կարող է ասել «ես վերջ կդնեմ», սակայն ես կարծում եմ, որ ես լավ հարաբերությունների մեջ կլինեմ նրա հետ»,- հայտնել է Թրամփը: 

 

Լրահոս

Դիտել ավելին