Կարևոր իրադարձություններ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»

02 Ապրիլ, 2016 09:25
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի։ «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ այս ընթացքում իրենց բնակարանների հետ կապված փաստաթղթերը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում։ Ըստ բնակիչների՝շենքն արդեն իսկ բաժանվել Է առանձին բնակարանների, և 10 օրվա ընթացքում կսկսվի «հիմնական» պայմանագրերի կնքումը։ Եվ առաջին իսկ կնքված պայմանագրի հետ զուգահեռ պետք Է սկսվի շինարարությունը։ Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»–ում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին