Կրեմլում հայտարարել են, որ ռուսական Սու-24 օդանավի միջադեպից հետո Անկարան ոչ մի քայլ չի արել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա դեռեւս չի եղել, դեռ այդ ուղղությամբ ակնարկեր չեն արվել, ինչի կապակցությամբ կարելի է միայն ցավակցանք հայտնել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բացարձակապես պարզ է, թե Անկարայից ինչ էր սպասում ռուսական կողմը կատարվածից հետո»,- ասել է Պեսկովը։