Ռամոսը ցանկանում է խաղալ Սելտայի դեմ, բժիշկները նրան խորհուրդ չեն տալիս
24 Հոկտեմբեր, 2015 12:41
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է հանդես գալ Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Սելտայի. դեմ խաղում,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։
Ֆուտբոլիստը դեռ ցավեր ունի ուսի վնասվածքից հետո, սակայն չի ցանկանում բաց թողնել խաղը։ Դրա հետ մեկտեղ բժիշկները «սերուցքայինների» ավագին խորհուրդ են տալիս զերծ մնալ դրանից։
«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին։