Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի հրամանատարը հրաժարական է տվել

24 Հոկտեմբեր, 2015 09:44
ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի հրամանատարը հրաժարական է տվել

Միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար՝ ամերիկացի գեներալ Ջոն Ալենը, ով ղեկավարում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունները Իրաքում և Սիրիայում, հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այդ որոշումն ընդունել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

Ավելի քան մեկ տարի այդ պաշտոնը զբաղեցրած Ալենին կփոխարինի նրա տեղակալը՝ Բրեթ Մաքգարքը: Ալենի հրաժարականն անսպասելի չէր:

Գեներալը ճանաչման է արժանացել շնորհիվ այն բանի, որ իր հրամանատարության ներքո հաջողությամբ միավորել է 65 երկրների զինված ուժերի ստորաբաժանումներից բաղկացած կոալիցիան:

 

Լրահոս

Դիտել ավելին