«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերի տույժ–տուգանքները, որոնցից հրաժարվելու մասին իրենք ստիպված են եղել ստորագրություն տալ աշխատավարձերի պարտքերի վճարման պայմանագիրը կնքելիս:
«Մենք ստիպված ենք ստորագրել այդ պայմանագիրը, որոնցով հրաժարվում ենք տույժ տուգանքներից: Եթե հաշվենք, դա աշխատավարձի 60 տոկոսն է կազմել: Մեզ ասեցին, եթե դա չստորագրեք, մայր գումարը չեք ստանա: Մենք քանի որ 2 տարի աշխատավարձ չէինք ստացել, ստիպված համաձայնեցինք»,- ասաց Անահիտ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են նաեւ վերագործարկել գործարանը, քանի որ 1700 աշխատակիցներ անգործ են մնացել: