Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    567,5
    575,5

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Սերժ Սարգսյանը մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակի միջոցառումներին

08 Հոկտեմբեր, 2015 13:01
Սերժ Սարգսյանը մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակի միջոցառումներին

Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման և տարածքի բարեկարգման նախագծերին:

Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց: Նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դրա արդյունքում ուսումնական հաստատությունում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահն այնուհետև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սերժ Սարգսյանը քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների հետ միասին մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին