ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ամերիկացի մահմեդականների վրդովմունքի պատճառ է դարձել: Նա կոչ է արել փակել ԱՄՆ-ի մզկիթները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Թրամփին հարցրել են՝ արժե արդյո՞ք «ԻՊ»-ի դեմ պայքարում փակել մզկիթները: Ի պատասխան հարցին, նա ասել է, որ հենց այդպես էլ կվարվեր:
Ամերիկաիսլամական հարաբերությունների խորհուրդը մեկնաբանել է Թրամփի խոսքերն ու նշել, որ դա ոտնահարում է ազատ դավանանքի իրավունքը: