Կարևոր իրադարձություններ

Live your goals-ի հերթական փուլը՝ Երևանում

23 Հոկտեմբեր, 2015 17:01
Live your goals-ի հերթական փուլը՝ Երևանում

Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ FIFA-ի Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Live your goals-ը FIFA-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Այս անգամ միջոցառումն անցկացվեց Երևանի թիվ 4 և 124 դպրոցում:

Անցկացվեց ֆուտբոլի բաց դաս, 50 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՀՖՖ-ն տրամադրել էր գնդակներ, կոներ, օղակներ, իսկ FIFA-ն Live your goals շապիկներ:

 

Լրահոս

Դիտել ավելին