Կարևոր իրադարձություններ

Մեկնարկային 2 հաղթանակ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում

23 Հոկտեմբեր, 2015 13:37
Մեկնարկային 2 հաղթանակ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում

Այսօր Աբու-Դաբիում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը ձգվելու է մինչ հոկտեմբերի 27-ը:

Կարևորագույն այս ստուգատեսին 3 մարզիկից բաղկացած մեր երիտասարդական հավաքականը մասնակցում է Մարտին Սարգսյանի գլխավորությամբ:

Այսօր Աբու-Դաբիի տատամի են դուրս եկել 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վահագն Հովսեփյանն ու Շահեն Աբաղյանը, իսկ արդեն վաղը իր մրցելույթները կսկսից 66 կգ քաշային 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը:

Աղաբյանն իր մեկնարկային գոտեմարտում հաղթել է Թայլան Յուասային ԱՄՆ-ից ու հաջորդ փուլում կմրցամարտի իրանցի Մոհամեդ Ռաշնոնեզադի հետ:

Իսկ Հովսեփյանը հաղթել է պակիստանցի Իֆթիխար Ահմեդին: Նրա հաջորդ մրցակիցը ղազախ Մաղժան Շամշադինն է:

 

Լրահոս

Դիտել ավելին