Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ` հոկտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:25-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 3-րդ շենքի բնակիչ, 35-ամյա Էդգար Շուխյանը իր վարած BMW մակնիշի 34 ԼD 344 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 50-ամյա Արմեն Մարդյանին:
Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` դեպքի վայրում վարորդն ու նրա եղբայրը փորձում էին ՃՈ աշխատակիցների և քննիչի հետ «մուկն ու կատու խաղալ» ասելով, թե` վարորդը Էդգարը չի եղել:
Ավելին՝ այստեղ