Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում Բաթերսի էլեկտրակայանը կվերածվի հյուրանոցի՝ տանիքին լողավազանով

22 Հոկտեմբեր, 2015 22:38
Լոնդոնում Բաթերսի էլեկտրակայանը կվերածվի հյուրանոցի՝ տանիքին լողավազանով

Լոնդոնի Բաթերսի էլեկտրակայանի շենքը ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով կվերածվի 106 համարներով և տանիքին լողավազանով ու այգով հյուրանոցի: Ինչպես նշում է The Telegraph-ը, ներկայումս Բաթերսին ընդգրկված է հատուկ ճարտարապետություն և պատմական նշանակություն ունեցող շենքերի ցուցակում:

Ենթադրվում է, որ London Battersea Power Station-ի լողավազանը տեղադրված կլինի բաց երկնքի տակ, իսկ այգին կտարածվի շենքի ամբողջ երկայնքով: Այգու տակ կգտնվեն գեղեցիկ տեսարանով ռեստորան և բար, ինչպես նաև «բազմաֆունկցիոնալ ստեղծագործական տարածք», ինչը կօգտագործվի ցուցահանդեսներ և այլ արտ-իրադարձություններ անցկացնելու համար:

Ներկայումս չգործող Բաթերսի էլեկտրակայանը բաղկացած է երկու առանձին շենքերից՝ կառուցված 1930 և 1950 թվականներին: Կառույցները նկարահանվել են «Դոկտոր Ով» սերիալում, «Մարդկանց երեխաները» և «Մռայլ ասպետը» ֆիլմերում, նաև հայտնվել Pink Floyd ռոք խմբի «Animals» ալբոմի շապիկին:

 

Լրահոս

Դիտել ավելին