Մի կին պատմում է, որ սրճարան էր գնացել ընկերոջ հետ: Նրանք նստած զրուցում էին, երբ կինը մի քանի անգամ նկատեց, որ մարդիկ վճարում են մի քանի բաժակ սուրճի դիմաց, բայց վերցնում միայն դրա կեսը:
"Հաճախորդներից մեկն արագ ներս մտավ և բարձրաձայն ասաց. "5 բաժակ սուրճ, խնդրում եմ: 2-ը կվերցնեմ, իսկ 3-ը կանխավճարային կարգով": Նա վճարեց 5 բաժակի համար, վերցրեց 2-ը և դուրս եկավ:
Ես հարցրեցի ընկերոջս."Ի՞նչ է նշանակում՝ կանխավճարային կարգով", նա պատասխանեց, որ մի փոքր էլ սպասեմ և կհասկանամ:
Հաջորդը ներս մտան երեք իրավաբան, պատվիրեցին 7 բաժակ սուրճ, վճարեցին 7-ի համար, վերցրեցին 3-ը և գնացին:
Ես, դեռևս չհասկանալով՝ ինչ է կատարվում, հիանում էի սրճարանի դիմացի առավոտյան արևոտ հրապարակի տեսարանով, երբ անսպասելիորեն սրճարան մտավ աղքատ հագուստով մի տղամարդ, ով մուրացկանի տեսք ուներ և ցածր ձայնով հարցրեց. "Չե՞ք ասի, նախօրոք վճարված սուրճ ունե՞ք"...
Ամեն ինչ ավելի քան պարզ էր. մարդիկ վճարում էին սուրճի համար նախօրոք՝ նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ տաք ըմպելիք գնել...":
Այս կանխավճարային սուրճի ավանդույթը սկիզբ է առել Իտալիայում, այնուհետև տարածվել աշխարհով մեկ:
Նույնիսկ կան տեղեր, որտեղ բացի սուրճից, կարելի է հարցնել նաև՝ նախօրոք վճարված բուտերբրոտ կամ նույնիսկ մի ամբողջ ճաշ:
Երջանիկ կլինեինք՝ իմանալով, որ երևանյան ինչ-որ սրճարանում նույնպես գործում է այս ավանդույթը, որտեղ թեկուզ մրսած մեկ հոգի իրեն կարող է թույլ տալ տաք սուրճ խմել անձրևոտ եղանակին: :)
http://www.barometer.am/news/top-news/20150309/5641/