Կարևոր իրադարձություններ

Իրանն սկսել Է օդանավակայաններում 30-օրյա այցագրեր տալ 58 երկրներից ժամանած զբոսաշրջիկների

22 Հոկտեմբեր, 2015 21:11
Իրանն սկսել Է օդանավակայաններում 30-օրյա այցագրեր տալ 58 երկրներից ժամանած զբոսաշրջիկների

Իրանն սկսել Է ժամանման օդանավակայաններում 30-օրյա այցագրեր տալ 58 երկրների զբոսաշրջիկների:

Ինչպես տեղեկացնում Է IRNA գործակալությանը, այն պետությունների ցուցակում, որոնց ներկայացուցիչների վրա չեն տարածվում սահմանված միջոցները, մտնում են, մասնավորապես, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան: Այդ երկրներից Իրան այցելել ցանկացողներին հարկ կլինի այցագիր խնդրել իրենց հայրենիքում իրանական հյուպատոսություններում:

Ավելի վաղ Իրանում ժամանման օդանավակայաններում օտարերկրյա զբոսաշրջիկներին այցագրեր Էին տալիս 14 օրով՝ առանց երկարացման իրավունքի: Այժմ, ավելի վաղ Իսլամական Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ այցագրերը կարելի Է երկարացնել եւս 15 օրով:

Այս միջոցներն Իրանի ղեկավարութան կողմից ձեռնարկվել են զբոսաշրջության զարգացումը խրախուսելու համար: Երկիրը պլանավորում Է ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը հասցնել տարեկան 20 միլիոնի եւ այս ոլորտից ստացվող եկամուտներն առաջիկա տասը տարում ավելացնել տարեկան մինչեւ 30 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին