Nike ընկերությունը «Հետ դեպի ապագա» ֆիլմում Մարտի Մաքֆլայի դերակատարին նվիրել է մարզակոշիկների առաջին մոդելը, որի քուղերն ինքնուրույն են կապվում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Արտադրողի խոսքերով՝ ընկերությանը հաջողվել է «կրկին բացել» քուղավորման ավանդական համակարգը՝ դրանում «ներդնելով» իր կոշկեղենի անկրկնելի դիզայնը:
«Այսօր Nike-ն առաքել է նվերը Մայքլ Ջեյ Ֆոքսին՝ նոր մշակումը ներկայացնելով այդ կոշիկի առաջին և ամենահայտնի կրողին»,- ասել են ընկերությունում: