Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանը Shabat.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե համայնքում կատարվող ասֆալտապատման աշխատանքները եղել են անձրևի և ցուրտ եղանակի ժամանակ: Վստահեցնելով, որ աշխատանքները սկսվել են դեռևս փետրվար ամսից և հիմա էլ շարունակվում են, իսկ դրանք ըստ գյուղապետի՝ սահմանդրական բարեփոխումների հետ կապ չունեն:
Գևորգ Դանիելյանին հարցրեցինք, որպես համայնքի ղեկավար տեղեկացրե՞լ է, կամ արդյո՞ք գյուղացիները տեղյակ են, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրության մեջ, գյուղապետը պատասխանեց. « Դե, ոնց որ ամբողջ երկիրը, ով ոնց հասկանում է էդպես էլ տրամադրված է: Սաղ էլ գիտեն աղջիկ ջան, ես ոչ մեկին ոչ պարտավոր եմ ասեմ՝ այո ասեք, ոչ էլ՝ ոչ: Սաղ էլ նայում են հեռուստատեսություն, ամեն ինչից կուրսի են: Ով ինչ ուզում ա էդ օրը կասի»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս են տրամադրված գյուղացիները, և ինչ է ինքը կարծում՝ մեծամասնությունը, այո է ասելու՞, Դանիելանը պատասխանեց. «Դե աղջիկ ջան, ով գիտա, ով կմեռնի, ով սաղ կմնա»:
Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու, եթե որոշի՝ կտեղեկացնի: