Միլանի նախկին դարպասապահը պայմանագիր է կնքել Չելսիի հետ
08 Հոկտեմբեր, 2015 11:11
Իտալական «Միլանի» նախկին դարպասապահ Մարկո Ամելիան ընդունել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը եւ «կապույտների» հետ կնքել է պայմանագիր,- այդ մասին հայտնել է իտալացու գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն։
«Տոնական ընթրիք Ամելիայի հետ «Չելսի» հետ պայմանագիր կնքելու առիթով։ Հաջողություն քեզ,- գրել է Պաստորելոն Ինստագրամի իր էջում։
33-ամյա ֆուտբոլիստը «Միլանից» հեռացել էր 2014 թվականի ամռանը։