ԿԸՀ-ն իրազեկում է մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթերի մասին:
Փաստաթուղթ է համարվում՝
նույնականացման քարտը,
կենսաչափական անձնագիրը,
ոչ կենսաչափական անձնագիրը,
անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,
օտարերկրյա քաղաքացիների համար`
Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,
մշտական կացության քարտը,
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,
քաղաքացիություն չունեցող անձանց համար`
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
ժամանակավոր կացության քարտը,
մշտական կացության քարտը,
Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
փախստական ճանաչված անձանց համար`
կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: