Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ընդունել է Rotary International-ի պատվիրակությանը

28 Մարտ, 2025 19:15
Փաշինյանն ընդունել է Rotary International-ի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր: Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներին:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ:

Լրահոս

Դիտել ավելին